Թրամփը պատրաստվում է արգելել TikTok-ն ԱՄՆ-ում

Թրամփը պատրաստվում է արգելել  TikTok-ն ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է արգելել երկրում TikTok հավելվածը, որը պատկանում է չինական ընկերության, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչ վերաբերում է TikTok-ին, մենք այն կարգելենք ԱՄՆ-ում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ կարող է օգտագործել տնտեսական արտակարգ լիազորությունները կամ ԱՄՆ-ում հավելվածի օգտագործման դեմ հրամանագիր ստորագրել։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն տաբերակներ է դիտարկում՝ ընդդեմ TikTok հավելվածի, և այդ տարբերակներից մեկն արգելքն է։ Մինչ այդ New York Times-ն իր աղբյուրի վրա հղումով հայտնել էր, որ ամերիկյան Microsoft-ը չինական ByteDance-ի հետ բանակցություններ է վարում՝ TikTok-ը ձեռք բերելու համար և արդեն օգոստոսի 3-ին գործարքը կարող է կայանալ։

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի