Մարմարաշենցին տնամերձ հողամասում մինչև 2,5 մետր բարձրության կանեփի 19 թուփ է աճեցրել

Մարմարաշենցին տնամերձ հողամասում մինչև 2,5 մետր բարձրության կանեփի 19 թուփ է աճեցրել

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին պարզվել է, որ Մարմարաշեն գյուղի 63-ամյա բնակիչն իր տնամերձ հողամասում ունի մինչև 2,5 մետր բարձրության կանեփի 19 թուփ։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը։

Հետախույզներն այցելել են Մարմարաշեն գյուղ և տղամարդուն պատկանող տնամերձ հողամասի տեսանելի հատվածում նկատել կանեփի բույսեր: Տանտերը ոստիկաններին է ներկայացրել նաև մոտ 5 գրամ կանեփի չոր զանգվածով ապակե տարա։

Քննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։
Սննդի ու խմիչքի մատչելիության տեսանկյունից ՀՀ-ն երկրորդն է ու զիջում է միայն Մադագասկարին