45 տարի անց տիեզերագնացները վայրէջք կկատարեն ջրի վրա

45 տարի անց տիեզերագնացները վայրէջք կկատարեն ջրի վրա

PanARMENIAN.Net - SpaceX-ի Crew Dragon տիեզերանավով տիեզերք թռչած տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանից վերադառնալիս պատրաստվում են վայրէջք կատարել ջրի վրա: Վերջին անգամ տիեզերագնացները օվկիանոսի վրա տիեզերքից վայրէջք էին արել 45 տարի առաջ՝ 1975-ի հուլիսին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Սակայն Ֆլորիդայի ափերի մոտ սպասվում է «Իսայաս» հզոր փոթորիկը, որի ընթացքին ուշի ուշով հետևում է NASA-ն։ Տիեզերագնացներից Բենկենը հայտնել է, որ չեն լքի տիեզերակայանը քանի դեռ լավ վայրէջքը երաշխավորված չի լինի։

Մայիսի վերջին Իլոն Մասկին պատկանող SpaceX-ը դարձել էր առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ էր դուրս բերել տիեզերք։ Տիեզերք էին ուղարկվել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենը։

Photo. AP
 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան