Էդգար Մանուչարյանն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

Էդգար Մանուչարյանն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Այս ընթացքում շատ են եղել դրական, ուրախ պահեր, եղել են անկումներ ու պարտություններ, շատ դժվարին ճանապարհ եմ անցել, բայց երբեք գլուխս չեմ կախել առավել ևս չեմ փոշմանել իմ անցած ճանապարհից՝ չնայած շատ լավ հասկանում եմ որ ձեր և իմ ակնկալիքները չեմ արդարացրել, ինչպես որ կարող էի։ Հիմա իմ կյանքում սկսում եմ ուրիշ էտապ, միանշական մնալու եմ ֆուտբոլում ու ամեն բան անելու եմ հնարավոր եվ անհնարին, որ իմ փորձով օգտակար լինեմ մեր ֆուտբոլին»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

2020-ի հունիսին ֆուտբոլիստը հայտնել էր, որ ավարտում է կարիերան հավաքականում։ Նա նաև հայտարարել էր, որ նպատակ ունի դառնալու ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Հայաստանի ազգային հավաքականում նա անցկացրել է 53 խաղ և դարձել 9 գոլի հեղինակ: Մանուչարյանը 2002-2004 թվականներին «Փյունիկի» կազմում 3 անգամ դարձել է Հայաստանի առաջնության հաղթող։ 2004-ին տեղափոխվել է հոլանդական «Այաքս»: 2010-ին կրկին վերադարձել է «Փյունիկ», այնուհետև` ռուսական «Ուրալ», որից հետո խաղացել է նաև «Ալաշկերտում» և «Փյունիկում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---