Ըստ Թրամփի՝ Բոստոնի մարաթոնի ահաբեկչի համար պետք է կրկին մահապատիժ պահանջել 3 օգոստոսի 2020 - 11:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ դաշնային կառավարությունը պետք է երկրորդ անգամ մահապատիժ պահանջի Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվող Ջոխար Ցարնաևի համար, գրում է Deutsche Welle-ն։ Օգոստոսի 1-ին ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը չեղարկել է ահաբեկչության համար դատապարտված ազգությամբ չեչեն Ջոխար Ցարնաևի մահապատիժը։ Նա դատապարտվել էր 2013 թվականին Բոստոնյան մարաթոնին ահաբեկչություն իրականացնելու համար, ինչի հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել՝ 260-ից ավելին։ «Հազվադեպ է լինում, որ որևէ մեկն ավելի արժանի լինի մահապատժի, քան բոստոնցի ահաբեկիչ Ցարնաևը։ Դատարանը համամիտ է, որ դա ներքին ահաբեկչական հարձակումներից վատագույնն էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից ի վեր»,- գրել է Թրամփն իր Twitter-ում։ Մահապատժի որոշումը դատարանն ընդունել էր 2015 թվականին։ Դաշնային վերաքննիչ դատարանի դատավորները նախաձեռնել են երկրորդ անգամ քննել գործը, քանի որ առաջին դատական գործընթացի ժամանակ երդվյալ ատենականլները ըստ պատշաճի չեն ընտրվել։ Մասնավորապես՝ դատն անցկացվել է Բոստոնում, ինչը, պաշտպանների կարծիքով, բացառել է անկողմնակալ ատենակալների ընտրությունը։ Ցարնաևի փաստաբանները պնդում են, որ նա ենթարկվել է ավագ եղբայր Թամերլանայի հրամաններին․ եղբայրները Բոստոնյան մարաթոնի եզրագծի մոտ երկու պայթուցիկ են տեղադրել։ Թամերլան Ցարնաևը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |