Microsoft-ը հաստատել է` բանակցում է TikTok-ի ամերիկյան մասը գնելու համար 3 օգոստոսի 2020 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Microsoft ընկերությունն առաջին անգամ հաստատել է, որ բանակցում է չինական ByteDance ընկերության հետ՝ Միացյալ Նահանգների, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի տարածքում TikTok հավելվածի տնօրինության իրավունքները ձեռք բերելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ Ընկերությունը հայտարարել է, որ մինչև սեպտեմբերի 15-ն ավարտելու է բանակցությունները, միաժամանակ զուգահեռ շարունակելու է աշխատել ԱՄՆ կառավարության հետ։ Գխավոր գործադիր տնօրեն Սաթյա Նադելան արդեն զրուցել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ, բայց մանրամասները հայտնի չեն։ Օգոստոսի 1-ին New York Times-ն իր աղբյուրի վրա հղումով հայտնել էր, որ ամերիկյան Microsoft-ը չինական ByteDance-ի հետ բանակցություններ է վարում՝ TikTok-ը ձեռք բերելու համար և արդեն օգոստոսի 3-ին գործարքը կարող է կայանալ։ Microsoft-ը տեղեկացրել է, որ կերաշխավորի հավելվածի օգտատերերի տվյալների անվտանգությունը։ Հուլիսի 31-ին Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է արգելել երկրում TikTok հավելվածը։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարը մեղադրել էր TikTok-ին Չինաստանի իշխանություններին օգտատերերի անձնական տվյալներ տրամադրելու համար։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |