ԵԽ-ում կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի որոշ պետպաշտոնյաների դեմ 3 օգոստոսի 2020 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսը» կոչ է արել Եվրոպական միությանը նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են բռնի գործողությունների, ընդդիմության և հանրության դեմ ճնշումների համար։ ԵԽ-ում Նիդերլանդների ներկայացուցիչ, սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Քաթի Փիրին արձագանքել է Ադրբեջանում մարդու իրավունքների տագնապալի խախտումներին և նշել, որ իրենք անհանգստացած են ընդդիմադիր Ֆուադ Գահրամանլիի դեմ դաժան խոշտանգումներով։ «Գահրամանլին ընդդիմության տասնյակ ներկայացուցիչներից մեկն է, ով ձերբակալվել է նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից՝ հեղաշրջում կատարելու մտացածին մեղադրանքով»,- ասել է Փիրին։ Նրա խոսքով՝ նման գործողություններն իրենցից ներկայացնում են վախի, ոտնձգությունների և ընդդիմադիրների ձերբակալությունների համակարգված մոդել։ Փիրին նաև նշել է, որ Ալիևն օգտագործել է կորոնավիրուսի պանդեմիան և Հայաստանի հետ ռազմական հարաբերությունների սրումը՝ որպես արդարացում բերելով երկրում քաղաքական ընդդիմությանը վերացնելու համար։ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը միշտ է խնդրահարույց եղել։ Երկիրը հայտնի է ընդդիմադիր ակտիվիստների, բլոգերների, լրագրողների ձերբակալություններով, հետապնդումներով ու խոշտանգումներով։ Հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանային բախումներ էին գրանցվել, որոնք հրահրել էր Ադրբեջանը։ Բախումների արդյունքում հայկական կողմը 5 զոհ ունի, ադբեջանական կողմից հայտնի է 13-ի մասին։ Հուլիսի 17-ից իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |