Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտի հաստատված օջախների կոնտակտավորներ են, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Նրանցից 3-ն ապրում է Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում, 1-ն էլ՝ Ստեփանակերտում:

Կորոնավիրուսով հիվանդ 12 քաղաքացի ապաքինվել է:

Ընդհանուր առմամբ, Covid-19-ն ախտորոշվել է 243 մարդու մոտ, որից 179-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 63, ընդհանուր մեկուսացված է 112 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս իրականացվել է 6095 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 1 դեպք է գրանցվել` հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---