Covid-19-ի դեմ ՌԴ առաջին պատվաստանյութի արդյունաբերական թողարկումը կսկսվի սեպտեմբերին

Covid-19-ի դեմ ՌԴ առաջին պատվաստանյութի արդյունաբերական թողարկումը կսկսվի սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութի արդյունաբերական թողարկումը կմեկնարկի սեպտեմբերին: Արտադրմանը կմասնակցի ռուսական 3 ընկերություն։ Պատվաստանյութը մշակել է Գամալեի անվան կենտրոնը, հայտարարել է Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։

«Դրանք են «Գեներիում», «Ռ-Ֆարմ» և «Բիննոֆարմ» ընկերությունները։ Մենք հուսով ենք, որ սեպտեմբերին արդեն պետք է սկսվի սերիական արտադրությունը»,- ասել է նա։

Ըստ նախարարի՝ ձեռնարկություններն այժմ պատրաստվում են թողարկման, մշակվում են տեխնոլոգիաները։

«Ընկերություններից մեկը գնում է պակաս սարքավորումները, մասնավորապես՝ ռեակտորները»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ սկզբնական փուլում 2020-ին կարտադրվի մի քանի հազար դեղաչափ ամսական, իսկ 2021-ի սկզբից՝ մինչև մի քանի միլիոն։

Գամալեի անվան կենտրոնի պատվաստանյութն ավարտական փուլում է, այն գրանցվելու է օգոստոսին, սակայն մեկ պայմանով՝ որ գրանցումից հետո ևս մեկ կլինիկական հետազոտություն կանցկացվի 1600 մարդու մասնակցությամբ։

«Վեկտոր» կենտրոնի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները պետք է ավարտվեն սեպտեմբերին, որից հետո այն կգրանցվի։ Պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախատեսվում է արտադրել 2020-ի հոկտեմբերին։ Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր փոխվարչապետ Տատյան Գոլիկովան։ ,/i>

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---