57 մլն դրամ Արաբկիրի բյուջեից՝ 800 գծամետր կոյուղու ցանց անցկացնելուն 3 օգոստոսի 2020 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Երևանի Արաբկիր վարչական շրջանի առանձնատներով կառուցապատված երեք փողոցում կոյուղու նոր ցանց է անցկացվում: Ծրագրի ավարտին կլուծվի մոտ 250 տնատիրության տասնամյակների խնդիրը, հայտնում են քաղաքապետարանից։ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով՝ տեղանքը բարդ է, երկարությունը՝ 800 գծամետր, արժեքը՝ 57 մլն դրամ։ Կոյուղատար ցանցի վերակառուցումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: «Շարունակություն ունի ծրագիրը մայրաքաղաքում. այս պահին հայտարարված են ևս 7 հասցեի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներ: Ցավոք պետք է նշեմ, որ այս ծրագիրն ամբողջ քաղաքով մեկ մեկնարկած կլիներ, եթե չլինեին օրինազանց հայտատուներ, որոնք կեղծ փաստաթղթերով հայտնվեցին մրցույթներին և ձախողեցին ամբողջ տարվա ծրագիրն այս ոլորտում»,- նշել է Կամո Արեյանը: «ԷՄՕՇԻՆ» ՍՊԸ ճարտարագետ Էմիլ Բզնունին հայտնել է, որ ծրագրով փոխվելու է 35 դիտահոր, նաև բնակելի տների վնասված մուտքագծերը: Կատարվելու է ասֆալտապատում։ Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը մոտ 950 կմ երկարություն ունի: Դրա գրեթե 80 տոկոսը քայքայված է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |