Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը 3 օգոստոսի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Համավարակի հետևանքով ստեղծված պայմաններից անկախ՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ջանքեր են գործադրում՝ Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար: Սահմանապահ Այգեպարում մոտ երկու շաբաթ առաջ ակտիվ աշխատանքներ էին մեկնարկել. ընթանում էր կիսակառույց տան շինարարություն: Շինհրապարակում կամավորություն իրականացնողները պատկերացնել չէին կարող, որ հաշված օրեր անց ստիպված են լինելու դադարեցնել աշխատանքները: Տավուշի սահմանների ուղղությամբ հուլիսին սկսված հրետակոծությունն անհետևանք չեն եղել նաև կառուցվող տան համար: Այգեպարի մանկապարտեզի հրետակոծության ժամանակ, այս ու այն կողմ թռչող բեկորները հասել են նաև հարևանությամբ կառուցված շենքերին: Բարեբախտաբար, ներսում այդ պահին ոչ ոք չի եղել: «Աշխատանքից հետո, երբ նոր էինք վերադարձել տուն, սկսվեցին կրակոցները: Ստիպված էինք գնալ ապաստարան: Առավոտյան, երբ դուրս եկանք, տեսաք, որ հրետակոծվել է գյուղի մանկապարտեզը: Իսկ բեկորներից, իմ կառուցվող տան՝ նոր տեղադրված պատուհաններն ու դռները: Այս ամենը նորություն չէ մեզ համար. այստեղ ենք ծնվել և մեծացել: Բայց մենք հոգեբանորեն ճնշվողներից չենք»,-ասել է կիսակառույցի երիտասարդ տանտիրուհին՝ Հերմինե Քալանթարյանը: Տավուշում բնակարանաշինության աշխատանքները շարունակվում են. Այգեպարի կիսակառույցի շինարարությունը վերսկսվել է: Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը» հաստատակամ են իրենց առջև դրված խնդիրը լուծելու հարցում: Տարիների գործընկերները փորձում են անել առավելագույնը: Կազմակերպվող շրջայցերն ու տեսազանգերն օգնում են հետևել ծրագրի ընթքացքին: «Մեզ անհրաժեշտ է՝ սահմանին ապրող մեր հայրենակիցներին փոխանցել հավատ և կարևոր պատգամ. կպած մնալ հողին և շենացնել այն: Դա կարևոր է ոչ միայն հեռավոր գյուղերում ապրող մեր հայրենակիցների, այլև՝ բոլորիս համար: Այս ծրագիրը թույլ է տալիս դա: Եղած խնդիրները ժամանակավոր են: Ավելի կարևոր է արդյունքը: Զինվորը պահպանում է սահմանը, իսկ մենք, բնակարանաշինության միջոցով՝ նրա թիկունքը: Մենք էլ տնտեսական զինվորներ ենք: Այսպես ենք փորձում օգտակար լինել»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ «Թեև այս օրերին սահմանափակումներով ենք աշխատում, բայց մեկ այցի ընթացքում ձգտում ենք անել հնարավորը: Հետևում ենք աշխատանքի ընթացքին, պայմանագրեր ենք կնքում, նոր ընտանիքներ ենք ներգրավում, չմոռանալով հնարավոր ավելացումների մասին՝ Վիվա-ՄՏՍ-ի ցանկությունը: Այս ամենը տեսնում են նաև սահմանի հակառակ կողմում ապրողները: Նրանք պետք է հասկանան, որ հայն ամուր է իր հողի վրա»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Հանրապետության տարբեր մարզերում այս օրերին իրականացվող բնակարանաշինության ծրագիրը լուծում է ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական խնդիր: Այգեպարում մինչև տարեվերջ մի քանի բնակարանամուտ կնշվի: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ |