Օգոստոսի 3-ին սկսվում է «Քայլ դեպի տուն» ծրագիրը. Այս անգամ` առցանց 3 օգոստոսի 2020 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին՝ 19:30-ին, կանցկացվի «Քայլ դեպի տուն» ծրագրի բացումը, որը 2020 թվականին իրականացվում է առցանց: Ծրագրին կմասնակցի մինչև 250 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի 30 երկրից: Ծրագիրն առցանց է իրականացվում՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված։ Բացման արարողությանը կարելի է հետևել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի էջում՝ ուղիղ միացմամբ։ Ծրագիրը կիրականացվի օգոստոսի 3-28-ը 2 փուլով՝ ներառելով հայոց լեզվի և պատմաճանաչողության դասընթացներ, վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և սփյուռքում), ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ, առցանց կրթական խաղեր, հանդիպումներ մշակույթի և արվեստի գործիչների, նախորդ տարվա մասնակիցների հետ, աշխատարաններ և համայնքային նախագծեր: «Քայլ դեպի տունը» «Արի տուն» և «Ամառային դպրոց» ծրագրերի միաձուլումն է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |