Գանձակի դպրոցի տնօրենը պետությանը մոտ 116 մլն դրամի վնաս է պատճառել

Գանձակի դպրոցի տնօրենը պետությանը մոտ 116 մլն դրամի վնաս է պատճառել

PanARMENIAN.Net - Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենը 2006-ից 2018-ի սեպտեմբերին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով և խարդախությամբ, պետությանը հասցրել է 116,045,724 մլն դրամի վնաս։ Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից:

Մասնավորապես, այդ տարիներին նա հրամանագրել է մոտ 14 մարդու եռակցող բանվորի, օպերատորի, լաբորանտի, պահակի, հնոցապահի, հավաքարարի հաստիքներում։ Եվ թեև տեղյակ է եղել, որ նրանք աշխատանքի չեն հաճախում, կեղծել է նրանց աշխատանքային գործունեությունն ապացուցող փաստաթղթեր։ Այդ անձինք պետբյուջեից ստացել են 114,699,324 դրամ աշխատավարձ:

Նույն մարդը 2008 թ. փետրվարի 14-ին, համաձայնության գալով իր հետ խնամիական կապի մեջ գտնվող Գանձակ համայնքի նախկին ղեկավարի հետ, խաբեությամբ համայնքին պատկանող 0.255 հա մակերեսով և մոտ 1,346,400 դրամ կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի («Յուրացնելը կամ վատնելը»), 314-րդ հոդվածի 1-ին մասի («Պաշտոնեական կեղծիքը»), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի, 1.1 և 2-րդ կետի («Խարդախությունը»), 308-րդ հոդվածի 1-ին մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---