Քաղաքապետարանը թույլատրել է հատել Մաշտոցի պուրակի 4 ծառը. Փոխարենը 9 նոր սոսի կտնկվի 3 օգոստոսի 2020 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում հատված 4 ծառը խնդիր են ունեցել, Երևանի քաղաքապետարանը թույլատրել է կտրել դրանք, իսկ կառուցապատողը հատված ծառերի փոխարեն 9 նորը կտնկի, PanARMENIAN.Net ին ասացին Երևանի քաղաքապետարանից։ Երկու օր է՝ սոցցանցերում քննարկվում են Մաշտոցի պուրակի մի հատվածում ծառահատման դեպքերը, թեմայի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել. որոշները պնդում են, որ այն անօրինական է և վնասում է քաղաքային միջավայրին։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ծառերի հատումից՝ նշելով, որ դրանց արմատները կտրվել էին կառուցապատողի կողմից։ «Բազմիցս կատարվել էր խորն էտ, ակնհայտ են անոթային խնդիրները, հոսող արտաքիրթ, վնասատուներ, կեղևի անզեն աչքով նկատելի մեխանիկական վնասվածքներ, փչակներ։ Եվ այս ամենից հետո վնասված ճյուղերը հանել են կտուրից դուրս»,- գրել է նա։ Վարդանյանը մանրամասնել է, որ կառուցապատողը կիրականացնի փոխհատուցող կանաչապատում՝ 9 սոսի կտնկի և մասնագետների հսկողության տակ կխնամի հարակից կանաչ տարածքը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում ևս կիսվել է Մաշտոցի պուրակում կտրված ծառերի լուսանկարներով ու գրել, որ ավելին էր սպասում քաղաքապետ Հայկ Մարությանից, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանից։ «Արդեն էլ ուժ չունենք պայքարելու ուստի օգտվեք առիթից ու վերացրեք Երևանի վերջին ամենասիրուն պատառները»,- գրել է պատգամավորը։
2012-ին Մաշտոցի պուրակում ակտիվիստները պայքարում էին շինաշխատանքների իրականացման դեմ։ Քաղաքացիական պայքարից հետո շինաշխատանքներն այնտեղ որոշ ժամանակոբվ կանգ էին առել։ Այժմ պուրակում սրճարաններ են գործում ու նորերը կառուցվում։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |