Քաղաքապետարանը թույլատրել է հատել Մաշտոցի պուրակի 4 ծառը. Փոխարենը 9 նոր սոսի կտնկվի 3 օգոստոսի 2020 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում հատված 4 ծառը խնդիր են ունեցել, Երևանի քաղաքապետարանը թույլատրել է կտրել դրանք, իսկ կառուցապատողը հատված ծառերի փոխարեն 9 նորը կտնկի, PanARMENIAN.Net ին ասացին Երևանի քաղաքապետարանից։ Երկու օր է՝ սոցցանցերում քննարկվում են Մաշտոցի պուրակի մի հատվածում ծառահատման դեպքերը, թեմայի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել. որոշները պնդում են, որ այն անօրինական է և վնասում է քաղաքային միջավայրին։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ծառերի հատումից՝ նշելով, որ դրանց արմատները կտրվել էին կառուցապատողի կողմից։ «Բազմիցս կատարվել էր խորն էտ, ակնհայտ են անոթային խնդիրները, հոսող արտաքիրթ, վնասատուներ, կեղևի անզեն աչքով նկատելի մեխանիկական վնասվածքներ, փչակներ։ Եվ այս ամենից հետո վնասված ճյուղերը հանել են կտուրից դուրս»,- գրել է նա։ Վարդանյանը մանրամասնել է, որ կառուցապատողը կիրականացնի փոխհատուցող կանաչապատում՝ 9 սոսի կտնկի և մասնագետների հսկողության տակ կխնամի հարակից կանաչ տարածքը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում ևս կիսվել է Մաշտոցի պուրակում կտրված ծառերի լուսանկարներով ու գրել, որ ավելին էր սպասում քաղաքապետ Հայկ Մարությանից, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանից։ «Արդեն էլ ուժ չունենք պայքարելու ուստի օգտվեք առիթից ու վերացրեք Երևանի վերջին ամենասիրուն պատառները»,- գրել է պատգամավորը։
2012-ին Մաշտոցի պուրակում ակտիվիստները պայքարում էին շինաշխատանքների իրականացման դեմ։ Քաղաքացիական պայքարից հետո շինաշխատանքներն այնտեղ որոշ ժամանակոբվ կանգ էին առել։ Այժմ պուրակում սրճարաններ են գործում ու նորերը կառուցվում։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում |