Արցախի Մարտունիում հինգհարկանի բնակելի շենքեր կկառուցեն

Արցախի Մարտունիում հինգհարկանի բնակելի շենքեր կկառուցեն

PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքի հին հիվանդանոցի շենքի տեղում կկառուցվի 4 հինգհարկանի բնակելի շենք՝ մոտ 115 բնակարանով: Շինարարությունը կիրականացվի ներդրումային ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտարարել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը՝ նշելով, որ բնակարանները կլինեն երկու, երեք և չորս սենյականոց, գրում է Արցախպրեսը։

Նրա խոսքով՝ սկսվել են հին շենքի քանդման աշխատանքները:

Բնակարանների մի մասը նախատեսված է հատկացնել զինծառայողներին, կարիքավոր ընտանիքներին, մի մասն էլ՝ տրամադրել հիփոթեքային վարկավորմամբ:

«Նախատեսվում է շենքերն ամբողջությամբ ավարտին հասցնել 2022 թվականին: Ըստ ծրագրի՝ կբարեկարգվեն շենքերի բակերը՝ կկառուցվեն խաղահրապարակներ»,- մասնավորապես ասել է Ավանեսյանը:

Կվերակառուցվի նաև Մարտունու «Պլյաժ» կոչվող հանգստի գոտին, որի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերի արտաքին տեսքը և հարակից տարածքները ևս կբարելավվեն:

Հուլիսի 28-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել նոր թաղամասի հիմնարկեքի արարողություն։ «Արցախ» թաղամասի հարևանությամբ կառուցվող 228 բնակարանանոց նոր թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022-ին: Ծրագիրն իրականացվում է ռուսաստանաբնակ բարերար Համլետ Վաչենանցի միջոցներով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---