Ադրբեջանում խիստ կարանտինը կմեղմվի

Ադրբեջանում խիստ կարանտինը կմեղմվի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 5-ից Ադրբեջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը կմեղմվի։ Կչեղարկվի միայն SMS հաղորդագրություններով և ծառայողական վկայականներով, ինչպես նաև հատուկ պորտալի միջոցով տնից դուրս գալու արգելքը։

Քաղաքացիներին կթույլատրվի այցելել լողափեր, որոնք Ադրբեջանի համապատասխան կառույցների կողմից կճանաչվեն համապատասխանող կարանտինային ռեժիմի պահանջներին, գրում է Haqqin.az-ը։

Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկված միջոցները, որոնք կիրառվում են հունիսի 21-ից, թույլ են տվել կայունացնել սանիտարահամաճարակային իրավիճակը։

Հաշվի առնելով վարակի տարածման դինամիկան՝ Բաքվում և մի շարք շրջաններում մինչև օգոստոսի 31-ը հատուկ կարանտինային ռեժիմ կգործի, հանգստյան օրերին հանրային տրանսպրտը չի աշխատի, չեն աշխատի խոշոր առևտրի կենտրոններն ու մոլերը։ Կպահպանվի նաև զանգվածային միջոցառումների արգելքը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---