ԱՀԿ. Covid-19-ի դեմ իդեալական միջոց գուցե չհայտնաբերվի 3 օգոստոսի 2020 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը հայտարարել է, որ այս պահի դրությամբ Covid-19-ի դեմ իդեալական միջոց չկա և, հնարավոր է՝ երբեք չհայտնվի։ «Մի շարք պատվաստանյութեր կլինիկական փորձարկումների երրորդ փուլում են և հուսով ենք, որ կստանանք արդյունավետ պատվաստանյութերի որոշ քանակ, որոնք թույլ կտան կանխել մարդկանց վարակումը»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Սակայն, այս պահին չկա իդեալական միջոց և, հնարավոր է՝ երբեք չլինի»,- ասել է նա՝ հորդորելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան կանխել վարակի տարածումը։ ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել մարտի 11-ին։ Ըստ կազմակերպության վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 18 մլն-ից ավելի վարակակիր կա, մոտ 680,000 մարդ մահացել է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |