ԱՀԿ. Covid-19-ի դեմ իդեալական միջոց գուցե չհայտնաբերվի

ԱՀԿ. Covid-19-ի դեմ իդեալական միջոց գուցե չհայտնաբերվի

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը հայտարարել է, որ այս պահի դրությամբ Covid-19-ի դեմ իդեալական միջոց չկա և, հնարավոր է՝ երբեք չհայտնվի։

«Մի շարք պատվաստանյութեր կլինիկական փորձարկումների երրորդ փուլում են և հուսով ենք, որ կստանանք արդյունավետ պատվաստանյութերի որոշ քանակ, որոնք թույլ կտան կանխել մարդկանց վարակումը»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Սակայն, այս պահին չկա իդեալական միջոց և, հնարավոր է՝ երբեք չլինի»,- ասել է նա՝ հորդորելով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան կանխել վարակի տարածումը։

ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել մարտի 11-ին։ Ըստ կազմակերպության վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 18 մլն-ից ավելի վարակակիր կա, մոտ 680,000 մարդ մահացել է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---