ՀԿԵ․ Վրաստան-ՀՀ երկաթուղին սեպտեմբերի առաջին կեսին չի գործի

ՀԿԵ․ Վրաստան-ՀՀ երկաթուղին սեպտեմբերի առաջին կեսին չի գործի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից 16-ը կդադարի Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկությունը, սակայն բեռների առաքման հետ կապված խնդիրներ չեն լինի, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

«Նշված սահմանափակումների հետ կապված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը չի կանխատեսում դեպի Հայաստան բեռների առաքման հետ կապված խնդիրներ, քանի որ ժամանակացույցը փոխելու համար բավարար ժամանակ կա»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երթևեկության դադարի պատճառը Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարությունն է։

«Հարավկովկասյան երկաթուղին» առաջարկում է բեռնափոխադրողներին սեպտեմբերի ժամանակահատվածի համար նախատեսված փոխադրումներն իրականացնել օգոստոսին կամ հավասարաչափ բաշխել դրանք սեպտեմբերի 16-ից հետո:

ՀԿԵ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերություն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: 2008-ին կնքված պայմանագրի համաձայն՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---