Թրամփ․ Covid-19-ի պատվաստանյութը հնարավոր է պատրաստ լինի 2020-ի վերջին

Թրամփ․ Covid-19-ի պատվաստանյութը հնարավոր է պատրաստ լինի 2020-ի վերջին

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներում հնարավոր է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ լինի մինչև 2020-ի ավարտը կամ վաղ 2021-ին։ Այս մասին, CNB-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն բալանսավորում է պատվաստանյութի ստեղծման ժամկետներն ու անվտանգությունը։

Ամերիկյան Moderna-ի և Pfizer-BioNTech-ի պատվաստանյութերը փորձարկումների վերջնական՝ 3-րդ փուլում են:

Օգոստոսի 4-ի դրությամբ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 18,282,504 դեպք, դրանից մահվան՝ 693,700, առողջացման՝ 10,913,524 դեպք։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---