Ռուսական պատվաստանյութը 2020-ին երեխաներին չի ներարկվի

Ռուսական պատվաստանյութը 2020-ին երեխաներին չի ներարկվի

PanARMENIAN.Net - Ռուսական պատվաստանյութը 2020-ին երեխաներին չի ներարկվի, քանի որ, ըստ օրենքի՝ դեղամիջոցը պետք է անցի փորձարկումների ամբողջական շրջանը։ Այդ մասին տեղեկացրել է Գամալեի անվան հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Հուսով եմ, որ պատվաստանյութը կիրառելի կլինի նաև երեխաների համար, սակայն, ըստ ՌԴ օրենսդրության՝ երեխաներին նոր դեղամիջոցի պատվաստում կարելի է կատարել միայն, եթե ավարտվել է փորձարկումների 3-րդ փուլը»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Իր հերթին Սեչենովի անվան համալսարանի Տրանսլյացիոն բժշկության և կենսատեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Վադիմ Տարասովն ասել է, որ երեխաների շրջանում պատվաստանյութի կիրառումից առաջ սովորաբար կատարվում են մինչկլինիկական փորձարկումներ՝ ոչ սեռահասուն կենդանիների վրա, որից հետո նոր որոշում է կայացվում երեխաների շրջանում պատվաստանյութի կիրառման մասին։

«Դեռևս վաղ է խոսել երեխաների շրջանում պատվաստումների մասին, սակայն, նրանք ռիսկի խմբում չեն ու թեթև են տանում հիվանդությունը»,- ասել է Տարասովը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գամալեի անվան կենտրոնի պատվաստանյութն ավարտական փուլում է, այն գրանցվելու է օգոստոսին, սակայն մեկ պայմանով՝ որ գրանցումից հետո ևս մեկ կլինիկական հետազոտություն կանցկացվի 1600 մարդու մասնակցությամբ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---