Կորոնավիրուսի 36 նոր դեպք՝ Չինաստանում

Կորոնավիրուսի 36 նոր դեպք՝ Չինաստանում

PanARMENIAN.Net - Չինաստանն օգոստոսի 4-ին հայտնել է կորոնավիրուսի 36 նոր դեպքի մասին, նախորդ օրը՝ օգոստոսի 3-ին, 43 դեպքի մասին, փոխանցում է Reuters-ը։

Օգոստոսի 4-ին հաստատված դեպքերից 6-ը բերովի են, ևս 21 պացինետ ասիմպտոմ վարակակիր է, օգոստոսի 3-ին հաստատված 43 դեպքից 7-ն են բերովի, ևս 11 հոգի ասիմպտոմ է, հայտնել են երկրի առողջապահության ազգային հանձնաժողովից։

Ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների՝ Չինաստանում օգոստոսի 4-ի դրությամբ վարակի 88,000-ից ավելի դեպք է գրանցվել, երկրում մահացել է 4600-ից ավելի մարդ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---