Գերմանիայում թռչող տաքսի են փորձարկել

Գերմանիայում թռչող տաքսի են փորձարկել

PanARMENIAN.Net - Գերմանիայում Airbus-ի CityAirbus թռչող սաքրերն առաջին անգամ պաշտոնյաների և լրատվամիջոցների համար հրապարակային թռիչքներ են արել։ Դրանք կոչում են թռչող տաքսիներ, գրում է Travel and Leisure-ը։

Սարքերը կարող են մինչև 100 կմ-ի վրա տեղափոխել առավելագույնը 4 ուղևորի, զարգացնել 120 կմ/ժ արագություն։ Դրանք կառավարվում են հեռավորության վրա, աշխատում են էլեկտրականությամբ։

Ստեղծողները հույս ունեն, որ ապագայում դրանք կաշխատեն քաղաքներում և կնվազեցնեն խցանումները։ Սարքերը գրեթե անաղմուկ են։ Առաջին անգամ թռչել են 2019-ի դեկտեմբերին, շահագործման հանձնելու ժամկետները հայտնի չեն։

Photo. Picture Alliance via Getty Image
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---