Դեպի ՀՀ չվերթեր՝ Ֆրանսիայից, Լիբանանից, Ուկրաինայից, Բելառուսից և ՌԴ-ից

Դեպի ՀՀ չվերթեր՝ Ֆրանսիայից, Լիբանանից, Ուկրաինայից, Բելառուսից և ՌԴ-ից

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ից 13-ի ընթացքում Ֆրանսիայից, Լիբանանից, Ուկրաինայից, Բելառուսից և Ռուսաստանից չվերթեր կիրականացվեն Հայաստան, հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Ամեն օր` մինչև օգոստոսի 13-ը ներառյալ, Belavia ավիաընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը։ Օգոստոսի 4-ին և 11–ին Middle East ավիաընկերությունը կիրականացնի Բեյրութ-Երևան-Բեյրութ չվերթը։

Օգոստոսի 7-ին Air France-ը կիրականացնի Փարիզ-Երևան-Փարիզ չվերթը, իսկ օգոստոսի 8-ին SKYUP-ը` Կիև-Երևան-Կիև չվերթը։

Չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններ։ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---