Օղակաձև այգու 98 տնտեսվարողի մեծ մասի պայմանագրերի ավարտից հետո կանաչապատում կարվի

Օղակաձև այգու 98 տնտեսվարողի մեծ մասի պայմանագրերի ավարտից հետո կանաչապատում կարվի

PanARMENIAN.Net - Երևանի Օղակաձև զբոսայգում օգոստոսի 4-ի դրությամբ կա 98 տնտեսվարող, որոնց մեծ մասի պայմանագրերն ավարտից հետո չեն երկարացվելու, իսկ այդ տարածքներն անցնելու են համայնքին և կանաչապատվելու են: Այդ մասին հայտարարել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Նա մանրամասնել է, որ կանաչապատ տարածքների ավելացման հարցում շատ հաճախ առաջանում են օրենսդրական խնդիրներ, որոնք լուծելու ուղղությամբ աշխատանք է տարվում ԱԺ գործընկերների հետ:

«Այժմ շրջանառության մեջ է վարձակալական պայմանագիրն անորոշ ժամկետով երկարացնելու դրույթը փոփոխելու նախագիծը», - տեղեկացրել է նա։

Պողոսյանը հայտարարել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնում Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում կանաչապատման աշխատանքներն աննախադեպ ծավալների են հասել, այդ թվում` ոռոգման ոլորտում։

Ասուլիսին մասնակցող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է վերջին օրերին ակտիվիստների կողմից բարձրաձայնվող հարցին, թե Մաշտոցի պուրակում կառուցապատողը 4 հաստաբուն ծառ է հատել։ Պուրակում կառուցապատման թեմայով քաղաքապետը որոշ մանրամասներ է հայտնել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---