Մաշտոցի պուրակում շինարարության մեծ շեղման դեպքում շինթույլտվությունը կվերացվի․ Էտված ծառերի տունկի պայմանագիր կա

Մաշտոցի պուրակում շինարարության մեծ շեղման դեպքում շինթույլտվությունը կվերացվի․ Էտված ծառերի տունկի պայմանագիր կա

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պուրակում կառուցապատողի հետ պայմանագիր ունի ծառեր տնկելու մասին, եթե կառուցապատողը չանի դա, քաղաքապետարանը կանի, PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա նշել է՝ ըստ պայմանագրի՝ նման պարագայում իրենք իրենց միջոցներով են տնկելու ծառերը՝ գումարն օրենքով սահմանաված կագով ստանալով կառուցապատողից։

Մարությանը նաև պատասխանել է հարցին, թե արդյոք համաձայնեցվել է Մաշտոցի պուրակի շինությունը քաղաքապետարանի հետ և ինչու չի կառուցվել ավելի «թեթև» շինություն՝ ներկա «բետոնաշատ» կառույցի փոխարեն:

«Կան արձանագրություններ, որ շինության կառուցման ժամանակ շեղումներ են եղել։ Եթե մեծ է շեղումը, շինթույլտվությունը կվերացվի, եթե ոչ, ապա պետք է գա այն ստանդարտներին, որով ի սկզբանե թույլտություն է եղել»,- ասել է քաղաքապետը։

Ակտիվիստները վերջին օրերին հայտարարել էին, որ Մաշտոցի պուրակում կառուցապատողը ծառեր է կտրել։ Քաղաքապետարանից նշել են, որ կտրված 4 ծառը խնդիր են ունեցել և առողջ չեն եղել։ Դրանց փոխարեն նախատեսվում է 9 նոր ծառ տնկել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---