Դատարանը չի հանել Քոչարյանի և Գևորգյանի ունեցվածքին դրված կալանքը

Դատարանը չի հանել Քոչարյանի և Գևորգյանի ունեցվածքին դրված կալանքը

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում դատարանը մերժել է քննության այս փուլում հանել նրա ունեցվածքի, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Որոշումը կայացվել է, երբ փաստաբանները մերժել են դատավորին տրամադրել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը։

Հուլիսի 28-ի նիստում փաստաբանները դատարանին միջնորդել էին վերացնել նրանց գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքը։

Պաշտպաններից Հայկ Ալումյանը նշել է, որ դեռ 2019-ին իրենք կալանքը չեղարկելու համար Վերաքննիչ էին դիմել, դատարանը բավարարել էր բողոքը։ Սակայն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2019-ի հունիսին փաստացի հրաժարվել էր կատարել վերադաս դատական ատյանի որոշումը։ Նա հայտարարել է, որ դատարանը չի կարող կալանքը հանելու հարցը լուծել առանց ունեցվածքի չափի նախնական գնահատման։ Այդ պատճառով էլ դատարանը որոշել է հետաձգել կալանքը հանելու հարցը։ Ի պատասխան դրան պաշտպանները հայտնել են, որ որոշումը հակասում է քրեական դատավարության օրենսգրքին։

Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարել է Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ է արձակվել 2 մլրդ դրամ գրավով։

Նրան մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նախկին փոխվարչապետ Գևորգյանը ևս Մարտի 1-ի գործով մեղադրալ է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---