Ջերմուկում բողոքում են Ամուլսարի շահագործման դեմ. Ցույցին առողջարանների աշխատակիցներ էլ կմիանան

Ջերմուկում բողոքում են Ամուլսարի շահագործման դեմ. Ցույցին առողջարանների աշխատակիցներ էլ կմիանան

PanARMENIAN.Net - Ջերմուկի «տաքսիների կանգառ» կոչվող հրապարակում մի խումբ քաղաքացիներ են հավաքվել՝ բողոքելու Ամուլսարի հանքի շահագործման դեմ, նրանց երեկոյան նաև միանալու են քաղաքի առողջարանների աշխատակիցները, հայտնել է բնապահպան-ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը, փոխանցում է Aravot.am-ը։

Բնապահպան-ակտիվիստների, Ամուլսարի պաշտպանների համար բողոքի պատճառ են դարձել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական ծառայության աշխատակիցների գործողությունները, որոնք օգոստոսի լույս 4-ի գիշերը հեռացրել էին Ամուլսարի պահապանների տնակներն ու դրանց փոխարեն տեղադրել իրենցը։

Դրանից հետո Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները կոչ էին արել հավաքվել Ամուլսարում։

Արձագանքելով բնապահպանների հայտարարություններին, «Լիդիան Արմենիա» ընկերությունը իրավապահ մարմիներին կոչ էր արել հետամուտ լինել տարածքում օրինականության վերականգնմանը և ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Նրանք նշել էին, թե արդեն 2 տարի է՝ իրենց օրինական տարածքում ապօրինի տնակներ են։

«Լիդիան Արմենիան» Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հնարավորություն ունեցող ընկերությունն է։ Հանքի շահագործումն այժմ կասեցված է բնապահպանների ցույցերի ու բողոքների պատճառով։ 2018-ից այնտեղ ակտիվիստները փակել են հանք տանող ճանապարհն ու պահանջում են դադարեցնել դրա ահագորոծումը, քանի որ տարածքն էկոլոգիական վտանգի տակ է հայտնվում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---