Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել 5 օգոստոսի 2020 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո արտահերթ նիստում երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Այդ մասին ասվում է Խորհրդի հայտարարության մեջ, որն անցել է երկրի ղեկավար Միշել Աունի նախագահությամբ, գրում է Deutsche Welle-ն։ Մինչ այդ Աունը Twitter-ում իր միկրոբլոգում գրել էր Բեյրությում 2 շաբաթով արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին։ «Քաղաքում քաոս էր, մարդիկ՝ խուճապի մեջ, կոտրվել են խանութների ցուցափեղկերը։ Լիբանանում էլէլներգիայի խափանումներ կան, այդ պատճառով փողոցներում մութ է, իսկ փրկարարները դժվարություններ ունեն վիրավորներին հայտնաբերելու գործում»,- հայտնել է պարբերականի թղթակիցը դեպքի վայրից։ Վարչապետ Հասան Դիաբը պահանջել է կատարվածի պատճառներն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծել։ Ըստ Պոտսդամի Երկրաֆիզիկայի հետազոտական կենտրոնի տվյալների՝ պայթյունի հզորությունը համապատասխանել է 4․5 մագնիտուդով երկրաշարժի հզորության։ Պայթյունը լսվել է մասնակիորեն նաև Կիպրոսում՝ Բեյրութից ավելի քան 200 կմ հեռավորության վրա։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, տուժել է նաև հայկական թաղամասը, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը։ Photo. AP Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |