ՀՖՖ-ն միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին 5 օգոստոսի 2020 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միացել է ՖԻՖԱ-ի «Տաղանդների բացահայտման էկոհամակարգ» ծրագրին։ Դրա նպատակն է վերլուծել ֆուտբոլային հաստատությունների ներկայիս վիճակը, բարելավել ֆուտբոլային տաղանդների բացահայտման և զարգացման մոտեցումները։ Համատեղ ծրագրի շրջանակում վերլուծության կերթարկվի ֆուտբոլային 13 հաստատություն (ակադեմիաներ, դպրոցներ, ակումբներ)․ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիան, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան, Վանաձորի ֆուտբոլի դպրոցը, «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը, «Միկա» ֆուտբոլային ակումբը, Սիսիանի քաղաքային սպորտային դպրոցը, Օնոր երիտասարդական սպորտային դպրոցը, «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը, Մարտունի քաղաքի սպորտային դպրոցը, GOALS – Girls of Armenia Leadership soccer-ը, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիան, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիան, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ակադեմիան։ Վերլուծությունն անցկացնելու է բելգիական հայտնի Double Pass ընկերությունը, որը ֆուտբոլային տաղանդների զարգացման համակարգների վերլուծության ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Ընկերության մասնագետներն ուղիղ կապի դուրս կգան վերը նշված ֆուտբոլային հաստատությունների հետ և օնլայն հարցումների, տվյալների, ինչպես նաև այցերի հիման վրա կտան վերջական եզրակացություն։ Ծրագրի աշխատանքները կմեկնարկեն 2020-ի երրորդ եռամսյակում և կավարտվեն 2021-ին։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |