Շահումյանի հանքավայրը 2020-ի 6 ամսում մոտ 27,000 ունցիա ոսկի է արտադրել

Շահումյանի հանքավայրը 2020-ի 6 ամսում մոտ 27,000 ունցիա ոսկի է արտադրել

PanARMENIAN.Net - 2020 թվականի առաջին կեսին Կապանի ոսկու հանքարանը շահագործող «Չաարատ Կապան» ընկերությունն արտադրել է 26,960 ունցիա ոսկի և նպատակ ունի մինչև տարեվերջ արտադրել 55,000 ունցիա։ Այս մասին հայտնում է Proactive Investors-ը։

«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդի» ակտիվներից մեկն է։ Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով։ Արտադրում է պղնձի և ցինկի խտանյութեր՝ ոսկու և արծաթի պարունակությամբ:

2006 թվականից հանքավայրը շահագործվել է կանադական «Դանդի Փրիշս Մեթալս» կորպորացիայի կողմից, 2016-ին այն վաճառվել է ռուսական «Պոլիմետալ Ինթերնեշնլ» ընկերությանը, որն էլ իր հերթին վաճառել է բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդին»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---