ՀՔԾ․ ԱԺ փոխխոսնակի հետ վեճի դեպքով Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել 5 օգոստոսի 2020 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և ակտիվիստ Արթուր Դանիելյանի միջև միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: Նման արարք կատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով): ՀՔԾ-ից նշում են, որ 2020-ի ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում Սիմոնյանը բարևել է Դանիելյանին, սակայն վերջինս, «ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով», սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, ինչից հետո Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին, քաշքշուկ է սկսվել: «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Դանիելյանին հարված հասցնելու պահին Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում հուլիսի 30-ին որոշվել է Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,- նշված է ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ: Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է տուժողին և նրա ներկայացուցչին, մեղադրյալին ու նրա պաշտպանին՝ նրանց տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն |