Վրաստանում դպորցներն ու բուհերը կբացվեն սեպտեմբերին

Վրաստանում  դպորցներն ու բուհերը կբացվեն սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Վրաստանում սեպտեմբերի 15-ից դպրոցներում կսկսվի դասապրոցեսը։ Այս մասին, Aliq.ge կայքի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի կրթության նախարար Միխեիլ Չխենկելին:

Նա հայտնել է, որ ուսումնական տարին կվերականգնվի նաև համալսարաններում, սակայն Վրաստանը պատրաստ է բոլոր սցենարների և կրթական համակարգը հարմարվելու է այդ պահի համաճարակային իրավիճակին։

Երկրում ուսումնական հաստատությունները փակվել են գարնանը՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված։

Վրաստանում ընդհանուր վարակվել է 1197 մարդ, որոնցից ապաքինվել է 974-ը, մահացել՝ 17-ը։ Կարանտինում է 7066 մարդ, հատուկ հսկողության տակ՝ 294։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---