Հոկտեմբեր-նոյեմբերին ՌԴ-ում Covid-19-ի 2-րդ ալիքի հավանականություն կա 5 օգոստոսի 2020 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Ռուսաստանում սպասվում է մոտավորապես հոկտեմբեր-նոյեմբերին։ Այդ մասին հայտարարել է վիրուսաբան Անատոլի Ալտշտեյնը։ Ըստ նրա՝ այժմ այլ երկրների օրինակով կարելի է դատել, թե ինչպիսին կլինի երկրորդ ալիքը։ Օրինակ՝ Իսրայելում Covid-19-ից մահերը երկու անգամ պակասել են՝ հիվանդների 1,5 տոկոսից մինչև 0,7 տոկոս։ Սակայն, ըստ մասնագետի՝ այս ալիքն ավելի մասշտաբային է վարակվածների առումով։ Սինգապուրում 50,000 վարակվածից մահացել է 24 մարդ՝ դա 0,7 տոկոս է։ Իսկ Մերձավոր Արևելքում մահացությունը նույնպես 1 տոկոսից պակաս է, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։ «Եթե ամբողջ աշխարհում մահացությունն այդպիսին լիներ, մենք մեծ ուշադրություն չէինք դարձնի վիրուսին։ Հուսով եմ՝ դա կարող է ընդհանուր օրինաչափություն լինել՝ հիվանդացությունը կարող է մեծ լինել, մահացությունը՝ փոքր»,- ասել է նա։ Մասնագետը հավելել է, որ ամռանը վիրուսի ակտիվությունը չմարեց, ինչպես ակնկալվում էր, թեև որոշ չափով նվազեց։ Նա նշել է նաև, որ հասարակությունը դեռ ձեռք չի բերել կոլեկտիվ իմունիտետ։ Ալտշտեյնը նշել է, որ դրա համար հարկավոր է 5 մլն մարդու պատվաստել։ Ավելի վաղ ասվել էր, որ ՌԴ-ում կորոնավրուսի 2-րդ ալիքի ռիսկ կա, որը կարող է սկսվել ճամփորդող ռուսաստանցիների պատճառով։ Օգոստոսի 5-ին ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 5204 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ հասնելով 866,627-ի։ Մահվան 14,490 դեպք է գրանցվել, ապաքինվել է 669,026-ը։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |