Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները

Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում կձայնագրի և կտեսագրի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիան՝ Եվրոպայից հրավիրված հնչյունային և ձայնային ռեժիսոր Էվերետ Պորտերի ղեկավարությամբ։

Ռեժիսորը նվագախմբի ձայնագրություններից մեկը լսելուց հետո ցանկությունն է հայտնել իրականացնել Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների ձայնագրություններն ու տեսագրությունները հայկական նվագախմբի հետ։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքով՝ սա Հայաստանի երաժշտական պատմության մեջ աննախադեպ ձեռնարկ է։

«Սեպտեմբերից նվագախմբի հետ կսկսենք Բեթհովենի սիմֆոնիաների ձայնագրման աշխատանքները: Նախապատրաստական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են. պարետի թույլտվությամբ սկսվել են նվագախմբի 58-հոգանոց խմբով փորձերը, Էվերետ Պորտերի և այլ մասնագետների հետ իրականացնում ենք ամենօրյա քննարկումներ։ Առավել քան վստահ եմ, որ բարձր մակարդակով ձայնագրություն և տեսագրություն կատարելու դեպքում կարող ենք ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել մեր նվագախմբի վրա», - նշել է Թոփչյանը։

Փառատոնի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս մեկուկես տարի առաջ: Դրան պետք է մասնակցեին և Հայաստան ժամանեին բազում ճանաչված մենակատարներ ու դիրիժորներ։ Սակայն այս պահին ամենաիրատեսական տարբերակը սիմֆոնիաների ձայնագրությունն է։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---