Covid-19-ի սկզբում մարմնի շատ ցածր կամ բարձր ջերմաստիճանը կարող է խոսել մահվան ելքի մասին

Covid-19-ի սկզբում մարմնի շատ ցածր կամ բարձր ջերմաստիճանը կարող է խոսել մահվան ելքի մասին

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակվելու սկզբնական ժամանակահատվածում մարմնի 35․5 և ավելի ցածր ջերմաստիճանը կարող է գործոն ծառայել հիվանդության ծանր ընթացքի համար։ Այս մասին, «Իզվեստիայի» փոխանցմամբ, հայտնում է Նյու Յորքի Իկան քաղաքի սրտանոթային հետազոտությունների կենտրոնը:

Հետազոտողները պարզել են, որ նման ախտանշաններով պացիենտների 44 տոկոսը մահանում է։

Հիվանդության սկզբում 40 աստիճանից բարձր ջերմությունը նույնպես խոսում է դրա անբարենպաստ ելքի մասին։ Նման պացիենտների 42 տոկոսն է մահանում։ Հայտնի չէ՝ կարող է նպատակաուղղված ջերմիջեցումն օգնել առողջացմանը, թե՝ ոչ։

Օգոստոսի 6-ի դրությամբ աշխարհում հայտնի է կորոնավիրուսով վարակվելու 18,812,355 դեպք, դրանից մահվան՝ 707,704, առողջացման՝ 11,360,595 դեպք։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---