Facebook-ը ջնջել է Թրամփի գրառումը՝ Covid-19-ի մասին ապատեղեկատվություն տարածելու համար

Facebook-ը ջնջել է Թրամփի գրառումը՝ Covid-19-ի մասին ապատեղեկատվություն տարածելու համար

PanARMENIAN.Net - Facebook-ն առաջին անգամ խառնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական էջի բովանդակությանը։ Իսկ Twitter-ն անորոշ ժամանակով Թրամփի նախընտրական շտաբին զրկել է նոր գրառումներ անելու իրավունքից՝ հայտարարելով, որ Սպիտակ տան ղեկավարը կորոնավիրուսի մասին կեղծ ինֆորմացիա է տարածում։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Facebook-ը ջնջել է Թրամփի հարցազրույցներից մեկի հղումը պարունակող գրառումը։ Դրա ժամանակ նախագահը պնդում է, որ պետք է վերանացել բոլոր դպրոցները, քանի որ, ըստ նրա՝ երեխաները «կորոնավիրուսի դեմ գրեթե ամբողջական իմունիտետ ունեն»։

Twitter-ը պարբերաբար խառնվել է նախագահի թվիթերյան գրառումներին, սակայն Facebook-ը միշտ քննադատությունների է արժանացել ձեռնպահ լինելու համար։ Օգտատերերն ԱՄՆ նախագահին մեղադրում են ռասիզմի, ատելության խոսքի և ապատեղեկատվություն տարածելու համար։

Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Facebook-ը ստիպված է եղել ջնջել այն, քանի որ հրապարակված վիդեոն ապատեղեկատվություն է պարունակել մարդկանց խմբերից մեկի՝ իմունիտետ ունենալու մասին։

Ավելի ուշ նույն գրառումն արվել է նախագահի շտաբի թվիթերյան էջում։

Թրամփի նախընտրական շտաբը Facebook-ին մեղադրել է կանխակալության, իսկ Twitter-ին՝ դեմոկրատների օգտին «խաղալու համար»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---