Սերժ Սարգսյանը պատրաստակամ է մասնակցելու Բեյրութի հայկական կառույցների վերականգնմանը

Սերժ Սարգսյանը պատրաստակամ է մասնակցելու Բեյրութի հայկական կառույցների վերականգնմանը

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ՝ ցավակցություն հայտնելով Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական իրադարձության կապակցությամբ, որը մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:

Սարգսյանը Կիլիկիո կաթողիկոսից հետաքրքրվել է նաև Բեյրութի հայրենակիցների վիճակով, ազգային կառույցների, հոգևոր-մշակութային կենտրոններին հասցված վնասներով և, որպես «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պատրաստակամություն հայտնել մասնակցություն ունենալու դրանց վերականգնմանը:

Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցություն է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին` զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Այն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Հայերի շրջանում ևս կան զոհեր և վիրավորներ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---