Ադրբեջանցի գործարարները չեն արձագանքել Սարկիսովի առաջարկին․ Նա ինքը կհատուցի հայերի վնասը

Ադրբեջանցի գործարարները չեն արձագանքել Սարկիսովի առաջարկին․ Նա ինքը կհատուցի հայերի վնասը

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության բաժնետեր և «Հայերի ասմաբլեայի» նախագահության անդամ Նիկոլայ Սարկիսովը փաստել է, որ ադրբեջանցի գործարարները չեն արձագանքել ՌԴ-ում հայերի ու ադրբեջանցիների միջև միջադեպերից տուժած հայերի վնասները փոխհատուցելու իր կոչին։

Սարկիսովը հորդորել էր Մոսկվայի հայկական և ադրբեջանական համայնքներին նպաստել բախումների դադարեցմանը և հայտարարել, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել Մոսկվայում ադրբեջանական բիզնեսին հասցված վնասը։

«Ափսոսանքով պետք է փաստեմ, որ Մոսկվայի ադրբեջանցի գործարարների կողմից պատասխան քայլեր չեղան։ Այս հանգամանքներում իմ ընտանիքը հայտարարում է, որ պատրաստ է հատուցել Մոսկվայի հայ ձեռներեցների կրած վնասները»,- ասվում է Սարկիսովի հայտարարության մեջ, գրում է ՌԲԿ-ն։

Նա մեկ անգամ ևս դիմել է ադրբեջանցի այն գործարարներին, որոնք շարունակում են սադրել և ապակայունացնել ազգամիջյան հարաբերությունները ՌԴ-ում։

Սարկիսովը հայտարարել է, որ չի կիսում Մոսկվայում հուլիսյան միջադեպերի համար հայերի և ադրբեջանցիների հավասար պատասխանատվության մասին տեսակետը, սակայն կարծում է, որ նրանք հավասարապես իրենց գույքի ու մասնավոր սեփականության պաշտպանության իրավունք ունեն։ Նա շեշտել է, որ ադրբեջանցի գործարարների վնասը հատուցելու վերաբերյալ իր նախորդ առաջարկն ուժի մեջ է։

Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում են ազգամիջյան բախումների։ Մոսկվայում հուլիսի 23-ի երեկոյան ադրբեջանցիները խմբով հարձակվել էին հայկական համարներով մեքենաների ու միայնակ քայլող հայերի վրա։ Ֆեյսբուքյան էջերից մեկում տարածված տեսանյութում երևում է, որ մի խումբ ադրբեջանցի հավաքվել է մեքենայում գտնվող հայի շուրջ, ոտքերով հարվածել մեքենային, ծեծել վարորդին։ Մեկ այլ խումբ այգում ոտքերով մի քանի անգամ հարվածել է հային և հարցրել՝ «Ղարաբաղն ումն է»։

Ըստ Մոսկվայի ՆԳՆ տվյալների, հուլիսի 23-25-ը Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի բախումների հետևանքով եղել են ծեծկռտուքներ, կոտրվել են ցուցափեղկեր, բերման է ենթարկվել 30 մարդ։ Ոմանք ձերբակալավել են։ Հարուցվել են քրեական գործեր։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---