Աշոտ Զաքարյանը՝ Ռազմական ոստիկանության պետ

Աշոտ Զաքարյանը՝ Ռազմական ոստիկանության պետ

PanARMENIAN.Net - Աշոտ Զաքարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։

Մեկ այլ հրամանագրով Հայկ Մհրյանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։

Աշոտ Զաքարյանը 1993-2003թթ․ զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան, որ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---