Վրաստանում կորոնավիրուսի 9 նոր դեպք կա, որոնցից 7-ը՝ բերովի 6 օգոստոսի 2020 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք կա, որից 7-ը՝ բերովի։ Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։ «9 դեպքից 7-ը բերովի է։ Նրանցից 3-ը բեռնատարի վարորդ է։ Մյուս 2 դեպքի վարակման օջախը հայտնի չէ»,- ասել է նա, գրում է Sputnik Georgia-ն։ Բուժհաստատություններում բուժվում է կորոնավիրուսով հիվանդ 240 պացիենտ։ Համաճարակի բռնկումից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակի 1206 դեպք, որից 987-ն ապաքինվել է, մահացել՝ 17 հիվանդ։ Կարանտինում 7071 մարդ կա, բժիշկների հսկողության տակ է 294 անձ։ Վրաստանի իշխանությունները ևս 4 ամիս կմարեն բնակչության մի մասի ծախսած գազի և էլեկտրաէներգիայի գումարը։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։ Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է բնակիչների կոմունալ ծախսերը մարտ ամսից սկսած։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |