Պետերբուրգում ձերբակալվել է 2 հայի վրա հարձակման մեջ կասկածվող ադրբեջանցին 6 օգոստոսի 2020 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Պետերբուրգում ոստիկանները ձերբակալել են մի անդրկովկասցու, ով կասկածվում է իր երկրի հարևան պետության քաղաքացիների վրա հարձաման մեջ, հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչությունից։ «Ինտերֆաքս»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածն ադրբեջանցի է, ով կասկածվում է 2 հայի վրա հարձակման մեջ։ Ըստ Ոստիկանության՝ վեճը եղել է երկու էթնիկ խմբերի միջև, միջադեպի մասին փաստող տեսանյութը համացանցում է։ Տեսանյութից երևում է, որ տղամարդը, ով մենակ չի եղել, վիրավորական խոսքեր է հնչեցնում 2 հոգու հասցեին՝ նրանց ազգությունը նշելով։ Կասկածյալը 40 տարեկան է, նա գրանցված է որպես անհատ ձեռներեց և ՌԴ-ում սրճարան ունի։ Նրա դեմ ՌԴ քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել էթնիկ ատելություն հրահրելու համար, խափանման միջոց դեռ ընտրված չէ։ Ըստ ՌԴ ՔԿ-ի՝ կասկածյալը, անձը չպարզված այլ մարդկանց հետ, անհնադուրժողականություն դրսևորելով հայերի նկատմամբ, 2020-ի հուլիսի 27-ին հարձակվել է ՀՀ երկու քաղաքացու վրա, հարվածել նրանց՝ արժանապատվությունը նվաստացնող խոսքեր հնչեցնելով։ Այդ գործողությունների տեսագրությունը նա տեղադրել է համացանցում՝ տուժողներին նվաստացնելու, նրանց հանդեպ ատելություն հրահրելու համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 12-16-ին հայ ադրբեջանական սահմանային լարումից հետո։ Ադրբեջանցիների սանձազերծած լարման հետևանքով 5 հայ զինծառայող էր մահացել, ադրբեջանական կողմը հայտնել էր 13 զոհի մասին։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |