«Երբեք նման ձայն չէի լսել»․ Լիբանանցի հարսը պայթյունի պահին նկարահանվում էր 6 օգոստոսի 2020 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Համացանցում Բեյրութից մի տեսանյութ է տարածվում, որում պատկերված է հարսանեկան տեսանկարահանում, որն արվում էր օգոստոսի 4-ին պայթյունի պահին։ Reuters-ը զրուցել է տեսանյութի հերոսի՝ հարսի հետ։ Իսրա Սեբլանին Միացյալ Նահանգներում բժիշկ է աշխատում, Բեյրութ էր եկել երեք շաբաթ առաջ։ «Ես երկու շաբաթ պատրաստվում էի այդ մեծ օրվան և այնքան երջանիկ էի՝ մյուս աղջիկների նման: Ես ամուսնանում են, ծնողներս կերջանկանան ինձ սպիտակ զգեստով տեսնելու համար, ես արքայադստեր տեսք կունենամ»,- պատմում է նա։ «Ի՞նչ պատահեց պայթյունի ընթացքում․ բառեր չկան նկարագրելու։ Շոկի մեջ էի, ապշած էի՝ ինչ պատահեց, ես կմահանա՞մ։ Ինչպե՞ս կմահանամ»,- ասում է նա։
Զզույգը լուսանկարված է շենքի ֆոնին, որտեղ պատրաստավում էին անցկացնել հարսանեկան խնջույքը. © Reuters Պայթյունից հետո ստուգել է՝ մոտակայքում վիրավորների կան, թե` ոչ։ «Մենք սկսեցինք քայլել, շատ տխուր էր, աննկարագրելի էր ավերվածությունը և պայթյունի ձայնը։ Երբեք նման ձայն չեմ լսել»,- հիշում է նա։ Նորապսակները փորձել են հավաքել ուժերը և շարունակել տոնել։ Ասում է՝ փառք են տալիս Աստծուն, որ իրենք ու լուսանկարիչը ողջ են մնացել։ Նրա ամուսինը Բեյրությում բիզնես ունի, բայց սպասում է ԱՄՆ մեկնելու համար վիզա ստանալուն․ Լիբանանում բնակվելն այլևս տարբերակ չէ, մանավանդ պայթյունից հետո։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ 2 պայթյուն է որոտացել։ Պայթյունն այնքան ուժգին էր, որ զգացվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Հայերի շրջանում ևս կան զոհեր և վիրավորներ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |