ՀՔԾ. Նազարյանը ձերբակալվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով

ՀՔԾ.  Նազարյանը ձերբակալվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ (2003-2018 թթ․) Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է 2011-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. այդ արարքը պատժվում է տուգանքով կամ կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով:

Ըստ ՀՔԾի՝ Նազարյանը՝ ստանալով ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ համար արտոնություններ սահմանելու նպատակով ընդունված՝ կառավարության որոշումը, առանց առաջարկվող փոփոխության շուրջ պատշաճ ուսումնասիրությունների, իրավասու վարչության միջոցով մշակել է որոշման նախագիծ, որով նախատեսվել է փոքր ՀԷԿ-երի համար մինչ այդ սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 ՄՎտ-ն:

Այնուհետև, Նազարյանը հանձնաժողովի անդամների հետ մասնակցել է կոլեգիալ կազմով որոշման ընդունմանը, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ ՀԷԿ-ի սակագները մինչ այդ կիրառվող մեթոդիկայի փոխարեն կիրառվել են փոքր ՀԷԿ-երի համար նախատեսված մեթոդիկայով:

Արդյունքում ՀՀ-ում 10-30 Մվտ հզորության նոր ՀԷԿ-եր չեն կառուցվել, իսկ գործող, խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ տեղակայված հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ ՀԷԿ-ը, առանց հիմնավորման, ընդգրկվել է փոքր ՀԷԿ-երի ցանկում՝ օգտվելով առավել բարձր և կայուն սակագներով էլէներգիա վաճառելու հնարավորությունից:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` 2012-2019թթ. սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7.052 մլրդ ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Առաջին անգամ Նազարյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ էր նշանակվել 2008-ին, ապա վերանշանակվել էր 2013-ին՝ 5 տարի ժամկետով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---