Սերժ Սարգսյանը մինչև խոստացած ասուլիսը կպատասխանի Ապրիլյանի մասին մի քանի հարցի

Սերժ Սարգսյանը մինչև խոստացած ասուլիսը կպատասխանի Ապրիլյանի մասին մի քանի հարցի

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր: Այդ մասին հայտնում է նրա գրասենյակը։

Ապրիլի 16-ին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով անընդհատ երկարաձգվող արտակարգ դրությունը, սակայն, որոշ ժամանակով անհնարին է դարձրել նման ձևաչափով մամուլի ասուլիսի կազմակերպումը, ինչի պատճառով ընտրվել է կարճ տեսանյութերի ձևաչափը։ Այնուամեյանիվ, դրանք չեն փոխարինելու նախատեսվող ավանդական մամուլի ասուլիսներին, այլ նախորդելու են դրանց:

Հրապարակվող տեսանյութը և հաջորդաբար ներկայացվելիք 5 կարճ տեսանյութը` «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018-ից ի վեր Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ:

Ըստ Սարգսյանի՝ Ապրիլյանի մասով ասուլիսից հետո լրագրողների հետ միասին կորոշի՝ ինչ թեմաներին են վերաբերելու հաջորդ ասուլիսները:

Շարքի մյուս տեսանյութերը՝ առաջիկա ժամերին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---