Օգոստոսի 7-ից 14-ը դիմակ դնելու համաշխարհային շաբաթ է

Օգոստոսի 7-ից 14-ը դիմակ դնելու համաշխարհային շաբաթ է

PanARMENIAN.Net - Դիմակներ դնելու համաշխարհային շաբաթը մեկնարկել է օգոստոսի 7-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 14-ը: Այս մասին հայտնում է Africacdc.org-ը։

Ակցիային միացել են Pandemic Action Network ոչ առևտրական կազմակերպությունը, ԱՀԿ-ն, Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման կենտրոնը, Facebook-ը, Google-ը, Global Citizen-ը և 40-ից ավելի այլ կազմակերպություններ։ Նպատակն աշխարհում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում միավորվելն է:

Բոլորը կարող են դիմակներով իրենց լուսանկարներն ու տեսանյութերը տեղադրել սոցիալական ցանցերում՝ օգտագործելով #worldmaskweek հաշթեգը։

Օգոստոսի 7-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 19,091,446 մարդ, մահացել՝ 714,767-ը, առողջացել՝ 11,550,232-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---