«Նորք» ինֆեկցիոնի տնօրենը Թորոսյանի հետ հանդիպումից հետո ազատման դիմում է գրել

«Նորք» ինֆեկցիոնի տնօրենը Թորոսյանի հետ հանդիպումից հետո ազատման դիմում է գրել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, փոխանցում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը։

Հիվանդանոցից նշում են, որ Դավիդյանցը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին 2 տարվա համատեղ և կորոնավիրուսի դեմ պայքարում կատարած ահռելի աշխատանքների համար։

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր կենտրոններից մեկն է ՀՀ-ում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---