2 հոգու մեղադրանք է առաջադրվել քրենթամշակույթի հանցակազմով 7 օգոստոսի 2020 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Դատախազությունից հայտնում են, որ մի անձ, տեղեկանալով, որ իր մեքենան սնանկության գործով աճուրդի է դրվել, կապվել է մեքենայի գնորդի հետ ու ավելի բարձր գին առաջարկել նրան, քաղաքացին մերժել է, ինչից հետո մեքենայի նախկին սեփականատերը դիմել է քրեական հեղինակության օգնությանը։ Նախաքննությամբ հայտնի է դարձել, որ անձը վեճը լուծելու խնդրանքով դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ներկայացուցիչ, Գյումրի քաղաքում «քրեական հեղինակություն» հանդիսացողի օգնությանը՝ ավտոմեքենան գնորդին չհանձնելու, ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնելու համար: «Քրեական հեղինակություն» հանդիսացող անձը զանգել է աճուրդում հաղթող ճանաչված գնորդին և փորձել հանդիպել նրա հետ՝ գնված ավտոմեքենայի հետ կապված պարզաբանումների համար։ Գնորդը մերժել է։ Քրգործով մեքենայի տիրոջն առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 223.4-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր արարքը կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական ենթամշակույթ կրողին մեղադրանք է առաջադրվել քրօրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու հանցավոր արարքները կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ՝ 2 մլն դրամի չափով, միաժամանակ, ապահովելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի պահանջները՝ մինչև գրավի մուծման մասին ապացույցներ ստանալը մեղադրյալի նկատմամբ կիրառվել է նաև ստորագրություն չհեռանալու մասին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |