Չինաստանում ժանտախտից տղամարդ է մահացել

Չինաստանում ժանտախտից տղամարդ է մահացել

PanARMENIAN.Net - Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզի բնակիչը մահացել է ժանտախտից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա հետ շփված 35 հոգի մեկուսացվել է։

Իշխանությունները պարզաբանել են, որ տղամարդը մահացել է օգոստոսի 2-ին: Հետազոտություններից ու համաճարակաբանական ուսումնասիրություններից հետո բժիշկները պարզել են, որ մահացածը վարակված է եղել աղիքային ժանտախտով, մահվան պատճառն արյունատար համակարգի հյուծումն է եղել:

Տեղի իշխանությունները համաճարակաբանական նախազգուշացման երրորդ մակարդակ են հայտարարել, բնակիչներին հորդորել են զգոն լինել և հետևել հիգիենայի կանոններին: Մահացածի ու նրա հարևանների տներն ամեն օր ախտահանվում են։

Հուլիսին Մոնղոլիայի առողջապահության նախարարությունը հաստատել էր առաջին մահը երկրում բուբոնային ժանտախտից: Մահացողը 15-ամյա դեռահաս է եղել։

Photo. AP
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---